Opera-ն փոխել է լոգոտիպը. տեսանյութ
Opera բրաուզերի ծրագրավորողները փոխել են ընկերության անվանումն ու լոգոտիպը:
Հայտարարության մեջ նշվում է, որ բրաուզերն այսուհետ «О» տառի փոխարեն ունենալու է եռաչափ մատանու տեսք, իսկ լոգոտիպից հեռացրել են Software մասնիկը, քանի որ Opera-ն այլևս ծրագրային ապահովման բացառիկ ընկերություն չէ, այլ ինտերնետային ընկերություն:
Լոգոտիպի ստեղծման ուղղությամբ ընկերության ծրագրավորողները աշխատել են մոտ 1 տարի:
Ներկայացնում ենք ընկերության պաշտոնական տեսահոլովակը: