EgyptAir ընկերությունը ողբերգության կապակցությամբ իր լոգոտիպը փոխարինել է սևով
Եգիպտական EgyptAir ավիաընկերությունը A320 ուղևորատար օդանավի անհետացումից հետո իր լոգոտիպը սևով է փոխարինել, հաղորդում է Ria Novosti-ն:
Twitter-ում ավիաընկերության պաշտոնական էջում երկնագույնը այժմ սև է, իսկ էջի վերևում տեղադրված են նշված չվերթի համարները՝ MS804:
Հիշեցնենք, որ օդանավը օդ էր բարձրացել Փարիզից և ուղևորվում էր Կահիրե, սակայն Միջերկրական ծովի վրայով թռչելիս այն անհետացել է ռադարներից: Օդանավում եղել է 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամները: Միջերկրական ծովում շարունակվում են օդանավի որոնողական աշխատանքները: