Գերմանիայի պաշտպանության նախարարի դիսերտացիան պլագիատ է
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաեին դիսերտացիայում պլագիատի տարրեր են հայտնաբերվել: Դիսերտացիան նախարարը պաշտպանել է 1991-ին Հաննովերի Բարձրագույն բժշկական դպրոցում: VroniPlag Wiki կայքի համաձայն, 62 էջից 27-ը փոխառված է եղել:
«Դիսերտացիայի 37 դրվագներ խախտում են ակադեմիական ստանդարտները, այնպիսի ստանդարտներ, ինչպիսին է այլ տեքստերի հեղինակներին վկայակոչելը», -հայտարարել է բեռլինյան համալսարանի պրոֆեսոր Հումբոլդտ Գերհարդը: