Թալիբները Աֆղանստանում հոսպիտալ են զավթել
«Թալիբան» շարժման զինյալները հայտարարել են Աֆղանստանի հյուսիսում գտնվող Կունդուզ քաղաքի հոսպիտալը և մի շարք կառավարական հաստատությունները զավթելու մասին: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ հոսպիտալում եղել է մոտ 200 հիվանդ:
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ թալիբները հարձակվել են Կունդուզ քաղաքի վրա՝ փորձելով վերահսկողությունը վերցնել իրենց ձեռքը:
Khaama Press-ի փոխանցմամբ՝ կառավարական ուժերին հաջողվել է ոչնչացնել առնվազն 20 ահաբեկչի: Հարձակմանը զոհ է գնացել նաև 14 ոստիկան: Վիրավորվել է ավելի քան 40 խաղաղ բնակիչ: