1214 դիտում
23:28 30-09-2015
Կայացել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքի բացումը
Այսօր` սեպտեմբերի 30-ին, տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանը, ՀՀ արդարադատության նախարար Ա. Հովհաննիսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պ. Շվիտալսկին, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Ն. Վուտովան:
Ծրագրի նպատակն է ամրապնդել մեր հասարակությունում մարդու պաշտպանվածությունը ցանկացած տեսակի բռնությունից: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն այն երկրներից է, որ ամենաբարձր՝ Սահմանադրության մակարդակով արգելել է խոշտանգումը կամ դրա որևէ դրսևորում: «Խոշտանգման բացարձակ արգելքներ սահմանված են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և մի շարք այլ օրենսդրական ակտերում: Խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում կարևոր նշանակություն են ունեցել ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով խոշտանգման հանցակազմը համապատասխանեցվել է ՄԱԿ-ի կոնվենցիայի և Եվրոպական դատարանի իրավական չափանիշներին», -ասել է Գ. Կոստանյանը:
Այնուհետև տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության կայքի պաշտոնական բացումը:
Կայքի ստեղծման հիմնական նպատակն է առավել արդյունավետ դարձնել Եվրոպական դատարանի վճիռների կատարումը՝ Բրյուսելի հռչակագրի հիման վրա Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի որդեգրած նոր սկզբունքներին համահունչ: Դա նախատեսում է Եվրոպական դատարանում պետության ներկայացուցչի դերի նորովի արժևորում, որը ենթադրում է ներկայացուցչի կողմից դատարանի վճիռներով սահմանված իրավական դիրքորոշումները և մարդու իրավունքների եվրոպական չափանիշները երկրի իրավական համակարգում ներդնելու գործընթացի կազմակերպման գործառույթի ստանձնում:
Նման նոր մոտեցումների ընդունումը պայմանավորված է նրանով, որ Եվրոպայի խորհրդի առջև ծառացած է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման մարտահրավերը:
Մասնավորապես, գանգատների քանակի ավելացումը հանգեցրել է Եվրոպական դատարանի կողմից գանգատների քննության ժամկետների ձգձգման և, որպես հետևանք, դատարանի իրավական դիրքորոշումների կարգավորիչ ազդեցության թուլացման: Հենց այսպիսի իրավիճակն է մղել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին առաջ քաշելու այնպիսի նոր սկզբունքներ, որոնք ուղղված են պետության իրավական համակարգի կատարելագործմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Նմանատիպ նյութեր
994 դիտում
17:06 27-03-2023
Ողջունելի է Հայաստանում Իսպանիայի մշտական ներկայացուցչության բացումը. Ռուբինյանը՝ Իսպանիայի դեսպանին
1839 դիտում
12:07 13-03-2021
ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
Այս բաժնից
1003 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
793 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International