211652_close_icon
views-count5450 դիտում article-date 14:40 01-10-2015

ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերուն

Սեպտեմբերի 28-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել են 2015 թվականի մարտի 22-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած հայ ռազմագերուն։ Այս մասին «[url=http://artsakhpress.am/arm/news/27496/kkhmk-nerkayacucichnery-aycelel-en-hay-razmagerun.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։ Նրա խոսքով՝ այցելության ընթացքում ընտանեկան բնույթի տեղեկություն է փոխանակվել։ «Այցելությունը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և նրանց հետ վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի 22-ին Անդրանիկ Արարատի Գրիգորյանը հատել էր սահմանն ու հայտնվել ադրբեջանական կողմում։

Նմանատիպ նյութեր