10175 դիտում
12:53 09-10-2015
9 տարի առաջ սպանված Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու սպանության գործը նոր փուլ է մտնում․մեղավորներից մեկին նոր պետք է պատժեն
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի եղբորորդին` Ստեփան Հակոբյանը, ով Մալաթիայի նախկին թաղապետ, Արցախի հերոս Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության համար դատապարվել է 15 տարվա ազատազրկման, հիմա էլ սպանությունը կատարողի՝ Նարեկ Խաչատրյանի գործն է ուղարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ դատարանից։
Դատական գործում նշվում է, որ Ն. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ Խափանման միջոցն էլ ընտրված է կալանավորումը։
Նա անցյալ տարի էր հայտնաբերվեց, իսկ մինչեւ այդ փախուստի մեջ էր։ Նա Ս. Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել, պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:
Նշենք, որ Ստեփան Հակոբյանն էլ իր հիմնական պատիժը դատապարտյալների հիվանդանոցում է կրում։
Նմանատիպ նյութեր
13301 դիտում
11:17 08-11-2014
Վահան Զատիկյանի որդու սպանությունը պատվիրած Լեդի Հակոբի եղբորորդուն տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոցից
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»