211652_close_icon
views-count36311 դիտում article-date 10:21 11-10-2015

Ողբերգական դեպք Արարատի մարզում. փրկարարներին հաջողվել է ձկնորսներից մեկին փրկել, իսկ մյուսի դին դուրս բերել արհեստական լճակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիփանիկ գյուղի վարչական տարածքում արհեստական լճակում մի քաղաքացի ջրահեղձ է եղել, իսկ մյուսի կյանքին վտանգ է սպառնում և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը` հրամանատարի տեղակալ Աղասի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Օպերատիվ է գործել նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Արթուր Մխիթարյանի գլխավորությամբ: Փրկարարներից Մայիս Հովակիմյանը Սիփանիկ գյուղի բնակիչ, 31-ամյա Հարություն Սարգսյանի հետ միասին մեծ դժվարությամբ կարողացել են նշված հատվածից դուրս բերել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 54-ամյա Սերգեյ Ավետիսյանին, ում Մասիսի շտապօգնության բրիգադը օպերատիվորեն տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելով` տեղափոխեց Մասիսի հիվանդանոց: Քիչ առաջ փրկարարները ջրից դուրս բերեցին ջրահեղձվածի դին, ով, ըստ տեղեկությունների` Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ էր: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են նաև Volkswagen Vento մակնիշի 33 ՍP 149 համարանիշի ավտոմեքենան, որը փրկվածինն էր: Այս պահին տեղում աշխատում է քննչական խումբը` Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Արկադի Օսիպյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկնությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի տվյալները, իսկ այս պահին էլ փորձում են լճից դուրս բերել վնասված նավակը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր