25637 դիտում
20:06 22-06-2015
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. 14-ամյա երեխաներից մեկին փրկել են, իսկ մյուսի դին Դեբեդ գետից դուրս բերեց ջրասուզակը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` քիչ առաջ Սևանի ջրասուզակը Տավուշի մարզի Հաղթանակ գյուղով անցնող Դեբեդ գետից դուրս բերեց Այրում քաղաքի բնակիչ, 14-ամյա Լևոն Գասպարյանի դին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ժամը 14:00-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիւվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դեբետ գետում 2 երեխա են լողանում, որից մեկին` Այրում քաղաքի բնակիչ, 14-ամյա Արեգ Շահբազյանին տեղի ուժերով դուրս են բերել ջրից, իսկ Լ. Գասպարյանը ջրում կորել էր:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: