Իրանի խորհրդարանը վավերացրել է միջուկային գործարքի «Համալիր գործողությունների համատեղ պլանի մասին» օրինագիծը
Իրանի խորհրդարանում ձայների 161 կողմ, 59 դեմ և 13 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվել է «Համալիր գործողությունների համատեղ պլանի» մասին վիճահարույց օրինագիծը (JCPOA), հաղորդում է IRINN հեռուստաալիքը:
Քվերկությունը անցկացվել է բաց նիստում: Օրինագիծը պետք է այժմ ուղարկվի Իրանի հոգաբարձուների խորհուրդ, որտեղ որոշվելու է, թե այն խախտո՞ւմ է Իրանի Սահմանադրությունը կամ իսլամական օրենքները, թե՞ ոչ:
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ ամենահավանականությամբ Թեհրանը կսկսի JCPOA-ի իրագործումը հոկտեմբերի 19-ից: