211652_close_icon
views-count1307 դիտում article-date 09:50 20-10-2015

Գերմանիայի Դրեզդեն քաղաքում մի քանի տասնյակ հազարանոց հակաիսլամական ակցիա է անցկացվել

Մի քանի հազար մարդ է նախօրեին դուրս եկել Գերմանիայի Դրեզդեն քաղաքի փողոցներ՝ Եվրոպայի իսլամացման և անօրինական ներգաղթյալների դեմ հանդես եկող PEGIDA շարժման հիմնադրման 1-ամյակի կապակցությամբ, հաղորդում է Interfax-ը: Ցուցարարները, որոնց թիվը գերազանցել է 40 հազարը (կողմնակի դիտորդներն էլ հաշվել են 15-20 հազար մարդ) պահանջել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրաժարականը: Միևնույն ժամանակ Դրեզդենում անցկացվել է այդ շարժման հակառակորդների ակցիան, որին մասնակցել է մոտ 14 հազար մարդ: Երկու ակցիաներն էլ անցել են խաղաղ:

Նմանատիպ նյութեր