211652_close_icon
views-count3030 դիտում article-date 18:10 16-10-2015

Հատակը մաքրելու փայտով և հոսանքալարով ամուսնուն եւ սկեսրոջը ծեծած 24-ամյա Մարիամին ինչպե՞ս պատժեցին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 24-ամյա Մարիամ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ամուսնու` Միշա Հովհաննիսյանի հետ վիճաբանելու ընթացքում ծեծել է նրան, այն է` հատակը մաքրելու փայտով և հոսանքալարով մի քանի անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տաբեր մասերին: Այնուհետև անձնական հարցերի շուրջ վիճաբանել է ամուսնու հոր` Անդրանիկ Հովհաննիսյանի հետ, որի ընթացում նույնպես ծեծել է նրան: 26-ամյա Միշա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ ծեծել է իր կնոջը` Մարիամ Եղիազարյանին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, որոշել է Մարիամ Սամվելի Եղիազարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (երկու դրվագով) և Միշա Անդրանիկի Հովհաննիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, կարճել և դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը` հաշտության կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր