211652_close_icon
views-count1294 դիտում article-date 13:08 17-10-2015

Իրանում հարձակում են գործել շիաների հոգևոր կենտրոնի վրա. կա 2 զոհ

2 մարդ է մահացել և ևս 1 հոգի վիրավորվել Իրանի արևմտան Դիզֆուլ քաղաքի շիաների հոգևոր կենտրոնի վրա իրականացված զինված հարձակման հետևանքով, հաղորդում է Ria Novosti-ն: Հարձակումը տեղի է ունոցել այն ժամանակ, երբ ընթանում էր սգո արարողություն: Անհայտ անձինք հրազենային կրակ են բացել աղոթող մարդկանց վրա: Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև Սաուդյան Արաբիայում: Անհայտ անձինք հրազենային կրակ էին բացել շիաների հոգևոր կենտրոնում, որի հետևանքով 5 մարդ էր մահացել:

Նմանատիպ նյութեր