211652_close_icon
views-count1504 դիտում article-date 12:14 21-10-2015

Սիրիայի նախագահ Ասադը Մոսկվա է այցելել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ երեկոյան Մոսկվա է այցելել, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովին: Նրան ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ընթացել են բանակցություններ՝ նեղ և ընդլայնված կազմով: «Բանակցությունները բավականին երկար են տևել: Թեմատիկան էլ հասկանալի է»,-ասել է Պեսկովը: Քննարկվել են ահաբեկչական ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարին առնչվող հարցեր, դրան ռուսական ավիացիայի մասնակցությունը: Ասադը մանրամասն ներկայացրել է ՌԴ նախագահին Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև հետագա անելիքները:

Նմանատիպ նյութեր