211652_close_icon
views-count946 դիտում article-date 14:27 22-10-2015

Հիվանդանոց տեղափոխվածի գուլպայի միջից թմրամիջոց է հայտնաբերվել

Հոկտեմբերի 20-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.50-ին Երևանի Բաղրամյան պողոտայից, «հետցնցումային վիճակ, դեղորայքային ինտոկսիկացիա» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Մանուկ Մ.-ն, որը չի պատասխանել հարցերին: Նրա գուլպայի միջից հայտնաբերվել է 5 մգ տարողությամբ ներարկիչ` անհայտ ծագման հեղուկով: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր