1121 դիտում
17:04 22-10-2015
Կարգավորիչ գիլյոտինը շարունակում է կրճատումներն ու պարզեցումները
Կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող գյուտերի, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշմանը:
Մասնավորապես, առաջարկվել է կրճատել իրավասու մարմնի կողմից տրվող գրավոր եզրակացության, արդյունաբերական սեփականության օբյեկտի գաղտնազերծման դեպքում այդ մասին իրավատիրոջը ծանուցելու ժամկետները, ինչպես նաեւ սահմանել Մտավոր սեփականության գործակալության կողմից պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների առկայության ստուգման ժամկետ՝ հայտը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման նպատակով կենտրոնը ուսումնասիրել է ձեռնարկատիրական ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակը, դրանցում առկա բիզնես գործընթացները:
Ըստ այդմ, առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել 2002թ.-ի դեկտեմբերի 5-ի «Բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը և բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշումը, քանի որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում 2005թ.-ին կատարված փոփոխությունների արդյունքում նման լիցենզիա չի նախատեսվում:
Նմանատիպ նյութեր
1456 դիտում
23:45 02-06-2014
Կարգավորիչ գիլյոտինը Հայաստանում գումար կխնայի
5470 դիտում
10:37 07-11-2017
«Գիլյոտինը» սկզբից ոչնչացնում է թագավորին, երեխաներին, հետո հեղափոխականներին. «Առավոտ»
1187 դիտում
16:27 25-09-2014
Ազդարարվում է «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի երրորդ փուլը. տեսանյութ
Այս բաժնից
592 դիտում
09:06 13-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
3997 դիտում
22:51 12-01-2025
Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը