211652_close_icon
views-count8766 դիտում article-date 22:15 22-10-2015

Վրաստանի նախագահն արտակարգ հայտարարություն է տարածել երկրի իրավիճակի վերաբերյալ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին արտակարգ հայտարարություն է տարածել՝ կապված «Ռուսթավի-2» հեռուստաալիքի, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակների վրա հարձակումների և դրանց շուրջ ստեղծված լարվածության հետ, որը կարող է խախտել Վրաստանի կայունությունը և խաղաղությունը, հաղորդում է Georgia Online-ը: Մարգվելաշվիլիի խոսքով՝ վարչապետի այսօրվա հայտարարությունը ոչ թե իրավիճակը հանդարտեցրել է, այլ հակառակը՝ սրել: Նախագահն ընդգծել է, որ Վրաստանի սահմանադրության պաշտպանությունը առաջին հերթին Վրաստանի իշխանությունների պարտականությունն է և հետո՝ քաղաքացունը: «Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ կտրուկ քայլերից և զսպել զգացմունքները՝ պահպանելով քաղաքացիական խաղաղությունը: Կոչ եմ անում նոր դատարանին հապշտապ որոշում չկայացնել, ինչը կարող է էլ ավելի սրել իրավիճակը: Այս ամենից ելնելով՝ ես սկսում եմ քաղաքական կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների,դիվանագիտական կորպուսի հետ խորհրդակցությունները, որպեսզի պահպանենք խաղաղությունը և սահմանադրական կարգուկանոնը մեր երկրում»,-ասել է Մարգվելաշվիլին:

Նմանատիպ նյութեր