Սիրիայում Ռուսաստանի նպատակն անփոփոխ է մնում. ՌԴ ԱԳՆ
Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի շրջանակում Ռուսաստանի նպատակներն անփոփոխ են մնում, հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովային:
«Մենք ամեն օր լսում ենք այն մասին, որ Ռուսաստանը սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում այլ նպատակներ է հետապնդում: Դա այդպես չէ»,-ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումները շարունակում են արտասահմանից աջակցություն ստանալ, ինչն էլ դժվարեցնում է նրանց դեմ պայքարը: