2722 դիտում
08:26 29-10-2015
Գալուստ Սահակյանը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում իր «անմեղ» վարմունքով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ խորհրդարանի երեկվա նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կրկին հայտնվել էպատգամավորների ուշադրության կենտրոնում իր «անմեղ» վարմունքով:
«Բանն այն է, որ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Ստեփանյանի ծննդյան օրն էր, իսկ խորհրդարանում նման ավանդույթ կա՝ նախքան նիստի մեկնարկը ԱԺ նախագահը հայտարարում է, որ պատգամավորի ծնունդն է, ու օրենսդիրները ծափողջույններով շնորհավարում են նրան: Երբ Գալուստ Սահակյանը հայտարարեց Արթուր Ստեփանյանի անունը, մի պահ ինքն էլ շփոթվեց, կարծես թե ԱԺ նախագահի համար ևս անակնկալ էր, որ խորհրդարանում նման պատգամավոր կա՝ այն էլ իր հարազատ ՀՀԿ խմբակցությունում:
Նշենք, որ Արթուր Ստեփանյանը համարվում է ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի անձնական «կոճակ սեղմողը» խորհրդարանում», -հավելել է թերթը:
Նմանատիպ նյութեր
1608 դիտում
09:45 04-09-2014
Հայաստանի ազգային պատկերասրահ ՊՈԱԿ-ը հայտնվել է Ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»
4039 դիտում
09:35 18-08-2016
Կադաստրի պետական կոմիտեն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
991 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»