Մոսկվայում ուղևորատար ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը. կա 7 վիրավոր. տեսանյութ
Մոսկվայի Վարշավսկոյե խճուղում ուղևորներով ЛиАЗ ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը: Այս մասին հայտնում է Life News-ը:
Բախման հետևաքնով մարմնական վնասվածքներ է ստացել 7 ուղևոր:
Ըստ նախնական վարկածի` վթարի մեղավորը եղել է վարորդը, ով, դեռևս անհայտ պատճառներով կորցրել է ղեկի կառավարումը և բախվել էլեկտրասյանը:
Այս պահին տեղում աշխատում են ոստիկաններն ու շտապօգնության աշխատակիցները:
Մանրամասները` [url=http://lifenews.ru/news/168686]տեսանյութում[/url]