6576 դիտում
14:21 09-02-2018
Նոբել Առուստամյան. Ռուսական առնվազն երկու թիմ ցանկանում էր ձմռանը Մխիթարյանին վերցնել
Ռուսաստանցի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտնել է, որ ռուսական ակումբները ձմռանը Հայաստանը հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ցանկացել են ձեռք բերել:
«Մենք գիտենք, թե ինչ բարդ պատմություն է Մխիթարյանի մոտ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ու Ժոզե Մոուրինյոյի հետ: Սակայն, բոլոր դեպքերում, Հենրիխը նորից ընտրեց ֆուտբոլը:
Նա մնաց Անգլիայում, թեպետ անձամբ ես նվազագույնը երկու ռուսական թիմ գիտեմ, որոնք երազում էին առաջիկա կես տարվա համար Մխիթարյանին վարձավճարով վերցնել՝ հասկանալով, որ «Մանչեսթեր Յունայթեդից» նրան գնելը գործնականում անհնար է:
Ակումբները փորձեր ձեռնարկեցին այդ ուղղությամբ, սակայն Հենրիխը հասկացնել տվեց, որ ցանկանում է խաղալ Եվրոպայում:
Ռուսաստանում մենք նրան առայժմ չենք տեսնի: Սակայն, հնարավոր է, մի քանի տարի անց նա ի վերջո խաղա Ռուսաստանում», ասել է Առուստամյանը:
Նմանատիպ նյութեր
1866 դիտում
13:31 30-06-2015
Նոբել Առուստամյան. Պրոմեսին «Սպարտակը» արդեն հիմա կարող է 15 միլիոնով վաճառել
2229 դիտում
14:42 09-11-2015
Նոբել Առուստամյան. Մովսիսյանն ու Օզբիլիզը կլքեն «Սպարտակը»
2174 դիտում
14:03 22-01-2016
Նոբել Առուստամյան. «Ռեալ Սոլթ Լեյքը» ամբողջությամբ իր վրա է վերցրել Մովսիսյանի աշխատավարձը
Այս բաժնից
1726 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1420 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1225 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին