20955 դիտում
19:36 29-09-2016
Վաղարշապատի ոստիկանները օրերի ընթացքում հայտնաբերեցին տոկառին, ով տնօրենի աշխատասենյակից հափշտակել էր 700 հազար դրամ
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Շահբազյանի կողմից քրեական գործ է հարուցվել՝ Արմավիրի մարզում տեղի ունեցած գողության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքի բնակիչ, 67-ամյա Հարություն Մանուկյանը դիմել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ սեպտեմբերի 10-ից ժամը 17:30-ից մինչև սեպտեմբերի 12-ի 11:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Արարատյան փողոցի թիվ 33/ա հասցեում գտնվող «Նորդ-Բետոն» ՍՊԸ-ի շենքի 2-րդ հարկի պատուհանի ապակին տեխնիկական միջոցների գործադրմամբ հանել են, մուտք գործել այնտեղ և աշխատասենյակի մետաղյա պահարանի դուռը հարմարեցված բանալիով բացել ու այնտեղից գողացել 700 հազար դրամ:
Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի և Էջմիածնի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Երեկ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետաքննության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել 33-ամյա Արմեն Սիմոնյանին, ով խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը՝ մետաղյա ճաղավանդակի տակից մուտք գործելով տնօրենի աշխատասենյակ, ըստ իր հայտարարության՝ չկողպված պահարանի միջից գողացել է 700 հազար դրամ գումարը:
Գ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Հ. Մանուկյանն աշխատում է նշված ՍՊԸ-ի արտադամասի տնօրեն, իսկ կասկածյալ Ա. Սիմոնյանը՝ նույն արտադրամասում՝ որպես տոկառ:
[b]Կասկածյալ Արմեն Սիմոնյան[/b]
[img]/ups/images/0775094001475163881987199.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2361 դիտում
22:06 10-11-2015
Խանութի սեփականատիրոջ աշխատասենյակից հափշտակել է 900.000 դրամ և դիմել փախուստի
6116 դիտում
18:46 27-06-2014
Տնօրենի աշխատասենյակից ատրճանակ, բանկոմատի 7 քարտ, կանխիկ գումար, ժամացույց և ձեռնաշղթա գողացողին հայտնաբերեցին