Խոշոր սողանք` Չինաստանում. կան մի քանի տասնյակ զոհեր
Չինաստանում խոշոր սողանքի հետևանքով 16 մարդ է զոհվել, ևս 33-ը անհայտ կորած են համարվում: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Սողանքը տեղի է ունեցել Չժեցզյան նահանգի Լիշույ քաղաքի մոտակայքում: Ցեխահոսքի տակ է մնացել մոտ 30 տուն:
Սողանքի վայրում աշխատում են փրկարարները` հատուկ տեխնիկայի գործադրմամբ:
Երկրաբանները պարզում են` ինչ հանգամանքներում է տեղի ունեցել սողանքը: