211652_close_icon
views-count2248 դիտում article-date 14:08 22-04-2016

Սողանք՝ Հնդկաստանում. կան զոհեր

Առնվազն 16 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիս-արևելյան հատվածում՝ Չինաստանի հետ սահմանային գոտում տեղի ունեցած խոշոր սողանքի հետևանքով: Ինչպես հայտնում է Times of India-ն, սողանքի վայրում մինչև այս պահը գտնվել է 16 մարդու դի: Ինչպես հայտնի է դարձել, սողանքային փլուզումը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Արունչալ-Փրադեշ շրջանում, Փհալմա գյուղի մոտ: Այն առաջացել էր հորդառատ անձրևների հետևանքով: Թերթը նշում է, որ հողի տակ դեռևս մարդիկ կարող են լինել: Նշված վայրում փրկարարները շարունակում են աշխատանքները:

Նմանատիպ նյութեր