211652_close_icon

Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի 3 ամսով

views-count1478 դիտում article-date 18:29 19-11-2015
Այսօր` նոյեմբերի 19-ին, , Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը 3 ամսով երկարաձգելոււ մասին օրինագծին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը: Օրինագիծը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունն էր, որին հավանություն էր տվել կառավարությունը և նախօրեին` նոյեմբերի 18-ին, ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը: Նշենք, որ արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է նոյեմբերի 14-ին` տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ, որի հետևանքով զոհվել էր 129 մարդ:

Նմանատիպ նյութեր