211652_close_icon
views-count4157 դիտում article-date 16:42 23-11-2015

Հայտնի է, թե կործանված ռուսական A321 օդանավի որ մասում է տեղադրված եղել ռումբը. Life News

Հետաքննչական խումբը նոր մանրամասներ է պարզել Եգիպտոսում ռուսական A321 օդանավի կործանման գործով: Ինչպես տեղեկացնում է Life News-ը, հաջողվել է պարզել, թե ահաբեկիչները օդանավի որ մասում են տեղադրել ինքնաշեն ռումբը, որի գործադրմամբ օդանավը պայթել էր: Ըստ Life News-ի՝ 31A տեղում, որտեղ տեղադրված է եղել ռումբը, նստած է եղել Սանկտ Պետերբուրգի 78-ամյա բնաչուհի Նադեժդա Բ.-ն, նրա դիմաց՝ 30-րդ տեղում, նստած է եղել 15-ամյա Մաշա Ի.-ն: Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում, հոկտեմբերի 31-ի առավոտյան, Շարմ Էլ Շեյխի օդանավակայանից օդ բարձրանալուց 23 րոպե անց: Զոհվել էին օդանավի բոլոր 217 ուղևորները և անձնակազմի 7 անդամները: Ահաբեկչությունը կատարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Նմանատիպ նյութեր