2459 դիտում
08:13 28-11-2015
Աժ աշխատակիցները 13-րդ աշխատավարձը չեն ստանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»–ը գրում է, որ իր տեղեկություններով, պետբյուջեի միջոցների բացակայության պատճառով իշխանությունները չգիտեն, թե ինչպես են լուծելու Հայաստանի խորհրդարանի աշխատակիցների աշխատավարձի խնդիրը։ Արդեն իսկ հայտնի Է, որ Աժ աշխատակիցների 13-րդ աշխատավարձը հնարավոր չի լինի վճարել, ինչը վերջին տարիների համար աննախադեպ երևույթ կլինի, քանի որ այն մշտապես վճարվել Է։
Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից երեկ թերթը փորձել է պարզել ֆինանսական դժվարությունների վերաբերյալ լուրի իսկությունը, ինչին ի պատասխան՝ նա ասել է. «Հիմա հնարավոր չէ կանխատեսել, քանի որ աշխատավարձերը վճարելու ժամանակը չէ դեռ։ Այլ հարց Է, եթե աշխատավարձերի ժամանակը լինի և չվճարվի։ Այդ ժամանակ կփորձենք հասկանալ, թե ինչու չի վճարվել։ Բայց դրա ժամանակը չի եկել։ Ոչ մի խնդիր չկա»։
«Ինչպես ասում են, կապրենք, կտեսնենք»,–հավելել է թերթը։
Նմանատիպ նյութեր
1383 դիտում
09:14 22-02-2014
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները աշխատավարձ չեն ստանա․ Հրապարակ
10523 դիտում
21:44 16-12-2020
ԱԺ աշխատակազմի աշխատակիցները ստացել են «13-րդ աշխատավարձ», պատգամավորներն այն չեն ստանա
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը