211652_close_icon

Ռուսաստանը Թուրքիային է վերադարձրել ևս 108 տոննա հավի միս

views-count3264 դիտում article-date 13:40 01-12-2015
Россельхознадзор-ի՝ Կալինինգրադի շրջանային վարչությունը չի ընդունել Թուրքիայից ներկրված 108 տոննա հավի թռչնամիսը և վերադարձրել է այն: Այդ մասին նշված է վարչության պաշտոնական կայքում, հայտնում է Gazeta.ru-ն: Հայտարարության մեջ ասվում է, որ ստուգումների արդյունքում կոնտեյներներից 4-ում հայտնաբերվել են ժամկետանց մակնանշումներ և ողջ ապրանքը վերադարձվում է Թուրքիա: Ավելի վաղ Ռուսաստանը Թուրքիային էր վերադարձրել այնտեղից ներկրված 54 տոննա հավի միս:

Նմանատիպ նյութեր