211652_close_icon

«ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏ» կերպարվեստի կենտրոնում տեղի ունեցավ նկարիչ, քանդակագործ Արման Համբարձումյանի անհատական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3907 դիտում article-date 18:17 03-12-2015
«ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏ» կերպարվեստի կենտրոնը ՀՀ մշակույթի նախարարության Հովհ. Շարամբերյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր երիտասարդ քանդակագործ, նկարիչ, տեղական և միջազգային նշանակության մրցույթների դափնեկիր Արման Համբարձումյանի անհատական ցուցահանդեսը: Կենտրոնում կայացած ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել ժամանակակից հայ արվեստի ինքնատիպ մի դրսևորում, որը կարող է հետաքրքիր լինել ինչպես հայ, այնպես էլ այլազգի այցելուի համար: Ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին շուրջ 20 քանդակ և գրաֆիկական աշխատանքներ, կրում է «Առասպելներ» խորագիրը: Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հայտնի քանդակագործներ, մտավորականներ, հյուրեր: Ցուցահանդեսի բացման արարողոթյունը ուղեկցվեց Արմեն Հյուսնունցի և Վահագն Հայրապետյանի երաժշտական կատարումներով: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 17-ը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր