211652_close_icon
views-count1293 դիտում article-date 13:09 06-12-2015

Ֆրանսուա Օլանդը շաբաթվա մարդ է ճանաչվել

Euromeg ամսագիրն անցած շաբաթվա մարդ է ճանաչել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Ֆրանսիայի նախագահը ընդամենը 1 ամիս առաջ համարվում էր երկրի ողջ պատմության ընթացքում ամենաանհաջող նախագահը, իսկ նրա քաղաքական վարկանիշը մոտենում էր զրոյական մակարդակին: Նշվել է, որ նախագահի վարկանիշի վրա մեծ ազդեցություն ունեցան նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնց արդյունքում ֆրանսիացիները հասկացան, որ Օլնադը կատարում է իր տված խոստումները, հետևողական է մեղավորների դեմ պայքարում, ինչպես նաև մեծ նշանակություն ունեցան Սիրիայում Ֆրանսիայի իրականացրած ռազմական գործողությունները:

Նմանատիպ նյութեր