211652_close_icon
views-count1611 դիտում article-date 17:45 10-12-2015

Ծերանոցում բնակվող հաշմանդամ կինը մեր օգնությամբ կարող է բուժվել կրծքագեղձի քաղցկեղից. տեսանյութ

1965 թվականին ծնված Մարինե Ոսկանյանը, ով տառապում է կրծքագեղձի ուռուցքով և ծնվել է բնածին արատով /ներքին վերջույթների թերաճ/, ապրում է մեծահասակների համար նախատեսված 4-րդ տուն ինտերնատում: Բուժվում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական հիվանդանոցի կրծքագեղձի բաժանմունքում: Բժիշկները չեն կարողանում իրականացնել համապատասխան բուժում՝ պատճառաբանելով նրա քաշի խնդիրը: Հայաստան ժամանած Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի կլինիկայի պրոֆեսոր դոկտոր Զոնը, հետազոտելով Մարինեին, ստանձնեց նրա բուժման կուրսը: Հետազոտության համար պահանջվող ծախսերը հոգացել է ներկայանալ չցանկացող մի բարերար: Այժմ բուժման կուրսի համար պահանջվում է 700 000 դրամ: Թեթևաքաշ լինելու պատճառով մի կուրսի գումարով գնված դեղը կբավարարի բուժման ողջ ընթացքին /3-6 քիմաթերապիա/: Որպես վերջին միջոց, Մարինե Ոսկանյանինը դիմում է հանրության աջակցությանը:  Մարինե Ոսկանյանի անունով ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿՈՒՄ բացվել են հաշվեհամարներ՝ 253000180310-0090 ՀՀ դրամ, 253000180336-0093 ՌԴ ռուբլի, 253000180344-0091 ԱՄՆ դոլար, 253000180328-0092 ԵՎՐՈ, SWIFT:PRCBAM22: Մարինեի հեռախոսահամարն է՝ +37494 88 27 19:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր