22386 դիտում
20:54 13-12-2015
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. հղի կինն ու 4 վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց, վիրավորներից մեկն օրեր անց հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օրի 242 հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է դեկտեմբերի 3-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 23:00-ի սահմաններում Ապարան-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Էջմիածին քաղաքում փաստացի բնակվող 37-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած Mazda Atenza մակնիշի 34 PF 955 համարանիշի եւ 43-ամյա Համլետ Գաբրիելյանի վարած ՎԱԶ-2107 մակինշի 21 ԼՍ 132 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով վարորդներից Հ. Գաբրիելյանը, ուղեւորներ Կարեն Հովհաննիսյանը, Տաթեւիկ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, իսկ Հ. Գաբրիելյանը, նույն օրը Ապարանի հիվանդանոցից տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ դեկտեմբերի 12-ին մահացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներից Տ. Սարգսյանը հղի է:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+