21488 դիտում
23:38 14-12-2015
Լոռու մարզում 12 տոննա գինի տեղափոխող КамАЗ-ի ցիստեռնը մասամբ հայտնվել է ձորում. գինու մի մասը թափվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում 42-ամյա Արայիկ Խաչատրյանը իր վարած КамАЗ մակնիշի 435 UL 62 համարանիշի ավտոմեքենայով և 468 L 01 քարշակով (ցիստեռն) Վանաձոր- Վրաստանի Հանրապետության սահմանի 71-րդ կմ հատվածում` Շնող գյուղի վարչական տարածքում, մասամբ հայտնվել է ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Կողաշրջված քարշակը, որը բարձած է եղել 12 տոննա գինով, ձորից դուրս են բերել Թումանյանի Ճանշինի աշխատակիցները, իսկ վթարի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների` եղել է ավտոմեքենայի անիվը պտտեցնող դետալի կոտրվելը:
Ճանապարհը եղել է անցանելի և ձյան ու սառույցի հետք անգամ չի եղել, այն մաքրած է եղել Ճանշինի կողմից:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապտրաստվում:
Լուսանկարները` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+