10927 դիտում
09:31 15-12-2015
Երևանում 24-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել քույրերին
Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Կարեն Սարգսյանը Բաբաջանյան փողոցում՝ թիվ 83 էլեկտրական սյան դիմաց, իր վարած Mitsubishi մակնիշի 26 ՍՍ 998 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչներ, 26-ամյա Լիլիթ Մուրադյանին և 29-ամյա Գոհար Մուրադյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է «Ուրբան Լոգիկս Սերվիս» ՓԲԸ-ում, իսկ վրաերթի ենթարկվածները քույրեր են:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի