211652_close_icon
views-count7092 դիտում article-date 10:08 15-12-2015

Մահվան ելքով վրաերթ Ապարան քաղաքում. 68-ամյա վարորդը УАЗ-ով վրաերթի է ենթարկել 78-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզոմ: Ժամը 19:10-ի սահմաններոմ Վանաձոր քաղաքի բնակիչ, 68-ամյա Խաչիկ Հարությունյանը իր վարած УАЗ 33 03 մակնիշի 18 ՕՏ 182 համարանիշի ավտոմեքենայով Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 49 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել նույն շենքի բնակչուհի, 78-ամյա Հրանուշ Բոզոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ Մ. Ստեփանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր