Թուրքիայում սպանվել է սիրիացի հայտնի լրագրող-վավերագետ Նաջի ալ-Ջերֆը
Թուրքիայի հարավ-արևելքում սպանվել է սիրիացի հայտնի լրագրող-վավերագետ Նաջի ալ-Ջերֆը:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ սպանությունը տեղի է ունեցել սահմանային Գազիանթեփ քաղաքում: Լրագրողը վավերագրական ֆիլմ էր նկարահանում, որում պատմվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագությունների ու սահմռկեցուցիչ սպանությունների մասին: ալ-Ջերֆն արդեն մի քանի ֆիլմեր էր նկարահանել սիրիական պատերազմի մասին:
Վերջինս համագործակցում էր RBSS իրավապաշտպան խմբի հետ: