Չինաստանի խորհրդարանում հավանության է արժանացել երկու երեխա ունենալու մասին օրենսդրությունը
Դեկտեմբերի 27-ին Չինաստանի խորհրդարանում հավանության է արժանացել երկու երեխա ունենալու մասին օրենսդրությունը: Այս մասին հնայտնում է Lenta.ru-ն:
Օրենքն ուժի մեջ է մտնում 2016-ի հունվարի 1-ից:
«Պետությունը հավանություն է տալիս այն սկզբունքին, ըստ որի` Չինաստանում մեկ ամուսնական զույգը կարող է ունենալ մինչև երկու երեխա», - ասվել է պաշտոնական հայտարարության մեջ: