Mercedes-Benz-ը էլեկտրամեքենա կթողարկի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գերմանական Mercedes-Benz ավտոընկերությունը պատրաստվում է EV անվանումով նոր էլեկտրամեքենա թողարկել: Այս մասին հայտնում է Motoring հրատարակչությունը:
Նոր մոդելը նախատեսվում է ցուցադրել Փարիզում` սեպտեմբերին կայանալիք ավտոշոուի շրջանակներում:
Աղբյուրի պնդմամբ` նոր մոդելը կմրցակցի Tesla Model S-ի հետ: Մեքենայի արժեքը 150-200 հազար դոլար կկազմի:
EV էլեկտրամեքենան առանց լիցքավորման կարող է հաղթահարել 400-500 կմ ճանապարհ:
Ըստ նախնական տվյալների` նոր Mercedes EV մոդելը շուկայում կհայտնվի 2018թ-ից ոչ շուտ:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: