Մեքսիկայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Մեքսիկայի ափերին տեղի է ունեցել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խալիսկո նահանգի Տոմատլան քաղաքից (հայտնի է Տոմատների հող անվամբ) 235 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը՝ 31 կմ խորության վրա:
Ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: