Մեքսիկայում 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ռիխտերի սանդղակով 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի հարավային մասում, հաղորդում է Ria Novosti-ն:
Ինչպես տեղեկացրել է ՄԱՆ-ի Երկրաբանական ծառայությունը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 02.34-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օահակա նահանգի Պինոտեպա-Նասիոնալ քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում: Հիպոկենտրոնը գտնվել է 24,4 կմ խորության վրա:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: