Մեքսիկայում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Մեքսիկայի ափերի մոտ այսօր՝ փետրվարի 9-ին, 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ազգային սեյսմոլոգիական ծառայությունը:
Ըստ տեղեկությունների՝ էպիկենտրոնը գտնվել է Մանսանիլիո քաղաքից 51 կմ հեռավորության վրա`: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Զոհերի և ավերվածությունների մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում: