211652_close_icon
views-count6489 դիտում article-date 15:46 13-01-2016

Ռուս հայտնի հեռուստամեկնաբան Վասիլի Ուտկինին հեռացրել են աշխատանքից «Բայեր»-«Բարսելոնա» խաղի ժամանակ քնելու համար. տեսանյութ

Ռուսաստանցի հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը զրկվել է «Матч TV» հեռուստաընկերությունում ֆուտբոլային հանդիպումներ վարելու իրավունքից: Պատճառն այն է, որ Ուտկինը 2015թ. դեկտեմբերին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի «Բայեր»-«Բարսելոնա» հանդիպման (1:1) ժամանակ հարբած է եղել և քնել է: Բացի այդ, Ուտկինը հատկապես 1-ին խաղակեսում բազմաթիվ անհասկանալի և ծիծաղաշարժ մտքեր է հայտնել, մասնավորապես, խաղակեսի ավարտից հետո հայտարարել է, թե հանդիպումն ավարտվել է: Ինքը` մարզական մեկնաբանը, իր պահվածքը բացատրել է գերհոգնածությամբ և ընդունել է մեղքը` համարելով, որ արժանի էր պատժի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր