Պոլ Սքոուլզը հեռուստամեկնաբան է դարձել
Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը հեռուստամեկնաբան է դարձել:
39-ամյա վետերանը 4 տարվա պայմանագիր է կնքել Անգլիայի հեղինակավոր հեռուստաընկերություններից մեկի հետ:
Նախկին ֆուտբոլիստը առաջիկա մրցաշրջանում BT Sport հեռուստաալիքի եթերում կմեկնաբանի Անգլիայի Պրեմիեր Լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները: