Հեռուստամեկնաբան, ամուսնական խնամախոս Ռոզա Սյաբիտովան՝ գնում է Պետդումա
Ռուսական «Արի ամուսնանանք» հաղորդման հեռուստամեկնաբան, Ռոզա Սյաբիտովան, ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին, «Հայրենիք» կուսակցության կազմում առաջադրվելու է ՌԴ պետդումայի ընտրություններին:
«Այո, ծրագրում եմ առաջադրվել «Հայրենիք»-ից, թե ո՞ր ընտրատարածքի՞ց, հիմա այդ հարցը քննարկվում է:
«Իմ հիմնական դիրքորոշումը հայտնի է, ես ժողովրդական խնամախոս եմ, և հիմնական կարգախոսը, որով հանդես կգամ՝ ամուր ընտանիքը՝ ուժեղ պետությունն է», — ասել է Սյաբիտովան, ով սեփական ամուսնական գործակալություն ունի:
Հայտնի հաղորդման մեկնաբանի խոսքով՝ իր թեկնածությունը քննարկվում է՝ ՌԴ պետդումայի՝ սեպտեմբերի 18 –ի ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակում ներառվելու համար:
Տիկինը հակված է ընտրել ռուսաստանյան հարսնացուների տարածաշրջանը՝ Իվանովոն՝ կամ Յարոսլավլը, որտեղ ուզում է օգնել կանանց ու փրկել կործանվող գենոֆոնդը:
Սյաբիտովան 54 տարեկան է, ունի երկու զավակ, երկու անգամ ամուսնացած է եղել. նրա առաջին ամուսինը մահացել է, երկրորդին՝ ապահարզան է տվել: