4285 դիտում
21:54 13-01-2016
Արցախում H1N1 տեսակի գրիպով ծանր հիվանդներ չկան. ԼՂՀ առողջապահության նախարարություն
Արցախի բժշկական հաստատություններում հունվարի 13-ի դրությամբ վերին շնչուղիների սուր վարակներով ստացիոնար բուժում է ստանում 70 քաղաքացի, որից 2-ը հիվանդ է գրիպի H1N1 տեսակով, և նրանց վիճակը բավարար է գնահատվում:
ԼՂՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ 70 հիվանդից 33-ը երեխա է: Հետազոտման համար 42 փորձանմուշ է ուղարկվել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա, որից 41 հիվանդի մոտ հաստատվել է թոքաբորբ, նրանցից 10-ը՝ երեխա:
Նշվածներից 7-ի մոտ հաստատվել է սեզոնային գրիպի Ա տիպի H1N1 ենթատեսակի առկայությունը: Նրանցից 5-ը արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից և գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, իսկ 2-ի վիճակը գնահատվում է կայուն: Բարեբախտաբար, այս պահի դրությամբ ծանր և վերակենդանացման բաժանմունքներում հիվանդներ չկան:
Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը՝ ԼՂՀ ԱՆ հիշեցնում է, որ բուժհիմնարկներն ապահովված են անհրաժեշտ քանակի դեղամիջոցներով, ախտահանիչ նյութերով և լուծույթներով: ԼՂՀ ԱՆ-ը կոչ է անում խուճապի չմատնվել, քանի որ համաճարակաբանական իրավիճակը լարված չէ, իսկ սուր շնչառական վարակներից և դրանց հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով՝ գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության և ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել:
Նմանատիպ նյութեր
2470 դիտում
20:29 19-01-2016
Գրիպով դիմելիությունը նվազում է, երեխաների և հղիների շրջանում ծանր հիվանդներ չկան. ՀՀ Ան . տեսանյութ
2501 դիտում
12:31 13-07-2020
Ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը 650 է. հոսպիտալացման համար տանը սպասող հիվանդներ չկան. նախարար
Այս բաժնից
451 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
475 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1087 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN