211652_close_icon

Ճապոնիան չեղարկել է Իրանի դեմ պատժամիջոցները

views-count2508 դիտում article-date 11:28 22-01-2016
Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ճապոնիայի իշխանությունները որոշում են կայացրել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին, հաղորդում է Kyodo գործակալությունը: Պատժամիջոցների վերացումից հետո հնարավոր կդառնա ներդրումների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, ինչի մասին 2015 թվականի հոկտեմբերին պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկու երկրների միջև Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի՝ Ճապոնիա կատարած այցի շրջանակներում: Ներդրումները վերաբերվում են բանկային ու նավթագազային ոլորտներին:

Նմանատիպ նյութեր