211652_close_icon
views-count8819 դիտում article-date 12:37 24-01-2016

Ինչպես Lada Samara-ից տանկ ստանալ. տեսանյութ

Ռուսաստանի Սիբիրում բնակվող ավտոմեխանիկ Անդրեյ Ռոմանովը իր հին Lada Samara-ից «Т-21099 tank» անվանումով զրահապատ մեքենա է ստեղծել: Օմսկի բնակիչը մեքենան ստեղծել է ընդամենը 1,5 ամսում: Նա օգտագործել է 25 տարվա իր Lada Samara-ն: Т-21099 tank-ը 65 կմ/ժ արագություն է ապահովում, իսկ 100 կմ ճանապարհի համար 16 լիտր բենզին է ծախսում: Մեխանիկ Ա. Ռոմանովը իր ծանոթներից մեկից հաշմանդամի նմանատիպ անվասայլակ պատրաստելու պատվեր է ստացել: Նա այժմ հաշվարկներն է անում: - Կարծում եմ, որ կստացվի,-ասում է Անդրեյը: Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր