Վադիմ Սկրիպչենկո. Էդգար Մանուչարյանին խնայում ենք
Եկատերինբուրգի «Ուրալի» գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն հայտնել է, որ Հայաստանի հավաքականի և թիմի հարձակվող Էդգար Մանուչարյանին առայժմ չի ցանկանում մարզումների ընդհանուր խմբում ընդգրկել, քանի որ հայ ֆուտբոլիստը նոր է ապաքինվել վնասվածքից:
«Պետք է հաշվի առնել, որ Մանուչարյանը մեծ ծավալի աշխատանք է կատարում մարզումների ժամանակ: Էդգարին պատահական վնասվածքից ետ պահելու համար մենք նրան աստիճանաբար ենք ընդգրկում մարզումային գործընթացին:
Այդ իսկ պատճառով բժշկական շտաբի հետ միասին որոշեցինք նրան վերջին ընկերական հանդիպմանը թիմի կազմ չընդգրկել: Նրան մի փոքր դադար ենք տվել, որպեսզի ուսումնամարզական հավաքի 2-րդ փուլում նա արդեն լիարժեք սկսի մասնակցել մարզումներին», ասել է Սկրիպչենկոն: