Շվեդիայում զիկա վիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել
Շվեդիայում արձանագրվել է զիկա վիրուսով վարակվածության առաջին դեպքը, հաղորդում է շվեդական Helsingborgs Dagblad թերթը:
Թերթը հավելում է, որ վիրուսի տարածման հավանականությունը բավականին քիչ է՝ կապված սեզոնի հետ, քանի որ տավրա այս ժամանակահատվածում մոծակները, որոնք համարվում են վիրուսի հիմնական փոխանցողներ, ակտիվ չեն:
Զիկա վիրուսի վարակվածության դեպքեր են արձանագրվել նաև Միացյալ Նահանգներում ու Արգենտինայում: