Ռուսաստանում Զիկա վիրուսով վարակվածության 2-րդ դեպքն է հայտնաբերվել
Ռուսաստանում արձանագրվել է Զիկա վիրուսով վարակվածության 2-րդ դեպքը:
Ինչպես տեղեկացրել է Роспотребнадзор-ը, դեպքը գրանցվել է Յարոսլավ քաղաքում, այս տարվա մարտի ամսին, իսկ ախտորոշումը՝ հաստատվել:
Պարզվել է, որ հիվանդը վաղուց է վարակված եղել նշված հիվանդությամբ: Այժմ նրա վիճակը գնահատվում է բավարար:
Առաջին վարակվածության դեպքը գրանցվել էր այս տարվա փետրվարին՝ Մոսկվայում: Հիվանդ կինը նոր էր վերադարձել Դոմինիկյան Հանրապետությունից: